Գլխավոր տեղեկություն
Номер
N 40-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (10.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հատուկ բաժին
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
09.03.2011
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
09.03.2011
Дата вступления в силу
10.03.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 մարտի 2011 թ.
ք. Երևան

N 40-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԲԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով «ԲԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2011 թվականի փետրվարի 25-ի դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել «ԲԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների» թիվ Ա-040 լիցենզիան։

2. Հրամանն ուժի մեջ է մտնում հրամանը լիցենզավորված անձին հանձնելու, կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից։

3. Երեք օրվա ընթացքում հրամանի պատճենը հրապարակման համար ուղարկել գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին։

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ՝ Ս. Պապյանի վրա։

 

Նախարար

 Ա. Հարությունյան