Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 481-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.08.2015-16.04.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2015.08.03/20(532).1 Հոդ.208.16
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
14.07.2015
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
14.07.2015
Дата вступления в силу
13.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815301

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հուլիսի 2015 թ.

թիվ 481-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՔՍԱՏՆԵՐՈՒՄ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԱԲԱԹՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 02/1490 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ և 97-րդ հոդվածի 5-րդ կետերը՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել շուրջօրյա աշխատանքային ռեժիմ շաբաթվա բոլոր օրերին Մեղրու, Բավրայի, Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի, «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետերում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» մաքսատանը՝ ուղևորային մաքսային հսկողության (ՈՒՄՀ) բաժնի մասով:

2. Սահմանել, որ մաքսային մարմինների կողմից մաքսավճար գանձվում է միայն փոխադրման ամփոփագրի տրամադրման համար՝ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 97-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի նոյեմբերի 30-ի «Սահմանային որոշ մաքսատներում և մաքսային կետերում շաբաթվա բոլոր օրերին շուրջօրյա աշխատանքային ռեժիմ սահմանելու, մաքսային մարմինների կողմից մաքսավճարի գանձմամբ տրամադրվող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 02/1490 հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

Գ. Խաչատրյան