Գլխավոր տեղեկություն
Номер
N 3333-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.09.2020-06.10.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
25.09.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
25.09.2020
Дата вступления в силу
26.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

         

25 սեպտեմբերի 2020 թ.

N 3333-Ա

        

Հ Ր Ա Մ Ա Ն

         

«ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-001775 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-001890 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՌԵՊՐՈԴՈՒԿՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հարուցված վարչական վարույթի շրջանակում ք. Երևան, Նոր-Նորք Մոլդովական փողոց 41/7 շինություն հասցեում գործունեություն իրականացնող «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված զննման արդյունքը, այն է`

1. հանձնաժողովի նախագահ Էդուարդ Համբարձումյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ,

2. հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Համլետի Գրիգորյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ,

3. հանձնաժողովի անդամ Արմինե Կոնստանտինի Թումանյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ,

4. հանձնաժողովի անդամ Քնարիկ Մամիկոնի Ալեքսանդրյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ,

5. ընկերության ճառագայթային ախտորոշիչ՝ ուլտրաձայնային հետազոտություններն իրականացնող Իվետա Գրիգորյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայական, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով`

                 

Հրամայում եմ`

          

1. Կասեցնել «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2012 թվականի դեկտեմբերի 12-ին տրամադրված N Կ-ԲՕ-001775 և 2013 թվականի նոյեմբերի 26-ին տրամադրված N Կ-ԲՕ-001890 լիցենզիաներով (ք. Երևան, Նոր-Նորք Մոլդովական փողոց 41/7 շինություն) նախատեսված բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ռեպրոդուկտոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը Էդուարդ Համբարձումյանի, Հռիփսիմե Համլետի Գրիգորյանի, Արմինե Կոնստանտինի Թումանյանի, Քնարիկ Մամիկոնի Ալեքսանդրյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ՝ ուլտրաձայնային տեսակով զբաղվելու իրավունքը Իվետա Գրիգորյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

     

Ա. Թորոսյան

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.10.2020, N 3465-Ա 06.10.2020, N 3333-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան