Գլխավոր տեղեկություն
Номер
N 693-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 28.03.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.02.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.02.2022
Дата вступления в силу
19.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 փետրվար 2022 թ.

N 693-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ՄԱՅՆԻՆԳ ՔՈՆԹՐԱՔԹՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002352 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԱՐՄԵՆԻԱՆ ՄԱՅՆԻՆԳ ՔՈՆԹՐԱՔԹՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2022 թվականի փետրվարի 8-ին ներկայացված դիմումը.

             

Հրամայում եմ`

         

1. Կասեցնել «ԱՐՄԵՆԻԱՆ ՄԱՅՆԻՆԳ ՔՈՆԹՐԱՔԹՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-002352 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի գործողությունը 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

               

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2022 թվական: