Գլխավոր տեղեկություն
Номер
N 257-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.08.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.08.2024
Дата вступления в силу
15.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 օգոստոս 2024 թ.

N 257-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Առողջապահության նախարարի 2019 թվականի մայիսի 10-ի «Ծխախոտի օգտագործման դադարեցմանն ուղղված խորհրդատվության անցկացման և ծխախոտի կախվածության վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 25-Ն հրամանի՝

1) նախաբանում «օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը» բառերը փոխարինել «օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը» բառերով․

2) հավելվածի «Ընդհանուր դրույթներ» բաժնի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ծխախոտի օգտագործումը հանրային առողջության ամենամեծ սպառնալիքներից մեկն է, որը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան և հաշմանդամության։».

3) հավելվածի «Հարցում և խորհրդատվություն» բաժնի 1.6.2.2. կետում «հաշմանդամացում» բառը փոխարինել «հաշմանդամություն» բառով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

12.08.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2024 թվական: