Գլխավոր տեղեկություն
Номер
N 356-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.11.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
19.11.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
19.11.2024
Дата вступления в силу
06.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» նոյեմբեր 2024 թ.

N 356-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ՄԻԶԱՊԱՐԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել միզապարկի վնասվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

 

19.11.2024

Ա. ԱՎանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«19» նոյեմբեր 2024 թվականի 

N 356-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

 ՄԻԶԱՊԱՐԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

S37.2

Միզապարկի վնասվածք

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ըստ ծանրության աստիճանի.
1-ին աստիճան` սալջարդ (կոնտուզիա), ինտրամուրալ հեմատոմա, պատռվածք։ Պատի հաստության մի մասի վնասվածք:
2-րդ աստիճան` պատռվածք, միզապարկի պատի էքստրապերիտոնեալ պատռվածք` փոքր 2սմ-ից։
3-րդ աստիճան` պատռվածք, միզապարկի պատի էքստրապերիտոնեալ պատռվածք 2սմ կամ ավելի մեծ կամ ինտրապերիտոնեալ պատռվածք` փոքր 2սմ-ից։
4-րդ աստիճան` պատռվածք, միզապարկի պատի ինտրապերիտոնեալ պատռվածք 2սմ կամ ավելի մեծ:
5-րդ աստիճան` պատռվածք, միզապարկի պատի ինտրապերիտոնեալ կամ էքստրապերիտոնեալ պատռվածք, որը ընդգրկում է միզապարկի վզիկը կամ միզածորանի բացվածքը։
Բազմակի վնասվածքների դեպքում 1-ին աստիճանը ըստ ծանրության գնահատվում է 3-րդ աստիճան:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ուրոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, ընդհանուր վիրաբույժ, երիկամաբան

8)

Գանգատներ

Հեմատուրիա, վերցայլային շրջանի ցավ, ինքնուրույն միզելու անկարողություն կամ միզապարկի ոչ լիարժեք դատարկում։ Որովայնի փքվածություն կամ ցավ միզային ասցիտի պատճառով կամ միզային ասցիտի նշաններ` որովայնի վիզուալիզացնող հետազոտություններով։ Ուրեմիա և կրեատինինի բարձր մակարդակ ինտրապերիտոնեալ ռեաբսորբցիայի պատճառով։ Մուտքային կամ ելքային վերքեր որովայնի ստորին հատվածում, շեքի կամ հետույքային շրջաններում թափանցող վնասվածքների ժամանակ։

9)

Անամնեզ

Հնարավոր է պացիենտի կողմից նշվի վնասվածք ստանալու հանգամանքները, որից պարզ կդառնա վնասվածքի մեխանիկան։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կատարվում է արտաքին զննում։ Ֆիզիկալ զննում։

11)

Հոսպիտալացման ցուցում

ա․ վիրահատական բուժման որոշման կայացում, ի սկզբանե կամ կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում,
բ․ կոնսերվատիվ բուժում հիվանդանոցային պայմաններում` հեմոդինամիկ կայունությունը պարբերաբար
վերագնահատելով,

գ․ բարդությունների կառավարում (մենեջմենթ) (միզուղիների վարակի սրացման շրջանում նշանակել նաև դեղորայքային բուժում):

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ընդհանուր վիրաբույժ

0.4

-

2)

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ

0․4

-

3)

Երիկամաբան

0.2

-

4)

Աղեստամոքսաբան

0.2

-

5)

Ներզատաբան

0.2

-

6)

Նյարդաբան

0.2

-

7)

Ուռուցքաբան

0.1

-

8)

Արյունաբան, տրանսֆուզիոլոգ

0.3

-

9)

Սրտաբան

0.3

-

10)

Ֆթիզիատր

0.05

-

11)

Թունաբան

0.05

-

12)

Ալերգոլոգ և իմունոլոգ

0.05

-

13)

Մանկաբարձ-գինեկոլոգ

0,2

-

14)

Վնասվածքաբան

0,6

-

 4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1․5

-

Հեմոդինամիկ ցուցանիշների գնահատում

2)

Առկա չէ

Գլուկոզի մակարդակի որոշում

1.5

-

3)

Առկա չէ

Միզանյութի որոշում

1.5

-

4)

Առկա չէ

Կրեատինինի մակարդակի որոշում

1.5

-

5)

Առկա չէ

Արյան խուբի և ռեզուս գործոնի որոշում

1

-

6)

Առկա չէ

Էլեկտրոլիտների որոշում (Na+, K+,), իոնիզացված Ca

1.5

-

7)

Առկա չէ

Տրոպոնին I-ի որոշում

0.1

-

Սրտամկանի սուր ախտահարումների հայտնաբերում

8)

Առկա չէ

Մեզի, արյան կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս+ հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում

0.5

-

Հարուցիչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում

9)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1.5

-

Հիպովոլեմիայի դեպքում մեզի խտության բարձրացում

10)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),
Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),
Բիլիռուբինի (կապված և ընդհանուր) մակարդակի որոշում

0,7

-

Լյարդի ֆունկցիայի գնահատում

11)

Առկա չէ

Կոագուլոգրամմա՝ պրոթրոմբինային ինդեքս+ միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում, ֆիբրինոգեն, ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), պրոթրոմբինային ինդեքս

1,5

-

Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում

12)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Բ վիրուսի, հեպատիտ Ց վիրուսի, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցչի հանդեպ հակամարմինների որոշում

0,7

-

Հարուցչի հայտնաբերում

13)

Առկա չէ

Թթվա-հիմնային հավասարակշռություն

1

-

Թթվա-հիմնային հավասարակշռության խանգարումների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

14)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն տրանսաբդոմինալ, ըստ անհրաժեշտության նաև տրանսվագինալ

1

-

Հետորովայնամզային տարածության, որովայնի և կոնքի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների, հեղուկի առկայության, երիկամից մեզի արտահոսքի, հեմատոմայի, ուրինոմայի հայտնաբերում։

15)

Առկա չէ

Ցիստոսկոպիա

0․8

-

Կատարվում է միզածորանի ստենտավորման ժամանակ (երբ առկա է մեզի արտահոսքի խանգարում)

16)

Առկա չէ

Ցիստոգրաֆիա

1․2

-

Ավելի էֆեկտիվ է ռետրոգրադ ցիստոգրաֆիան, որի ժամանակ պետք է միզապարկ ներմուծել 300-350մլ կոնտրաստ պարունակող լուծույթ։

17)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

0․8

-

Նախավիրահատական հետազոտություն

18)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստավորման

1

-

Վիզուալիզացնող այլ մեթոդներից ստացված ոչ լիարժեք ինֆորմացիայի դեպքում կամ նախավիրահատական նախապատրաստում այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լիարժեք պատկերացում ունենալ միզասեռական համակարգի կառուցվածքի, անատոմիայի, վնասվածքի աստիճանի, հարակից օրգան-համակարգերի մասին։ Վնասվածքի աստիճանի գնահատում։

19)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստի

0.1

-

20)

Առկա չէ

էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

0.1

-

Էզոֆագիտի, գաստրիտի, բուլբիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների և նեոպլաստիկ (չարորակ) պրոցեսների հայտնաբերում:

21)

Առկա չէ

Կոլոնոսկոպիա բիոպսիայով և անզգայացումով

0.1

-

Աղիների բորբոքային պրոցեսների, նեոպլաստիկ (չարորակ) փոփոխությունների, դիվերտիկուլների և պոլիպների հայտնաբերում

22)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

1

-

Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում

23)

Առկա չէ

Էխոսրտագրություն

0․3

-

Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայություն: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխություններ:

 6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջի-նացված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանութ-յուն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլանե-րարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլանե-րարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

փաթեթ

1-3

 500-2000ml

1000-4000ml

Ըստ ցուցումների

2)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մ

ամպուլներ

3

30մգ

60մգ

Ըստ ցուցումների

3)

Պարացետամոլ 500մգ

Պարացետամոլ 500մգ

դեղահատեր

1-4

2000մգ

4 000մգ

Ըստ ցուցումների

4)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ

սրվակ

2

4մլ

12մլ

Ըստ ցուցումների

5)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 25մգ/մլ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 25մգ/մլ

ամպուլներ

2

6մլ

12մլ

Ըստ ցուցումների

6)

Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

ամպուլներ

4

40-120մգ

80-240մգ

Ըստ ցուցումների

7)

Լօրնոքսիկամ լիոֆիլիզատ լուծույթ պատրաստելու համար 8մգ

Լօրնոքսիկամ լիոֆիլիզատ լուծույթ պատրաստելու համար 8մգ

ամպուլներ

2

8-16

24-48

Ըստ ցուցումների

8)

Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ

Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ

ամպուլներ

1

50-100մգ

100-200

Ըստ ցուցումների

9)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ,100մգ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ,100մգ

մոմիկներ ուղիղաղիքային

1-2

100-150

300-450մգ

Ըստ ցուցումների

10)

Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ, 5700ՄՄ AXa/0,6մլ

Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ, 5700ՄՄ AXa/0,6մլ

նախալցված ներարկիչներ

1-2

0,3-0,6մլ

 

Որոշ դեպքերում մինչև 28 օր

11)

Տրիմետոպրիմ 160մգ

Տրիմետոպրիմ 160մգ

դեղահատեր

2,5

400

2800

7 օր, քիչ կիրառական

12)

Տրիմետոպրիմ-սուլֆամե-տոքսազոլ 160/800մգ

Տրիմետոպրիմ-սուլֆամե-տոքսազոլ 160/800մգ

դեղահատեր

2,5

400/2000 մգ

2800/14000

7օր քիչ կիրառական

13)

Ցեֆալոսպորիններ 2-րդ և 3-րդ խմբեր 1000մգ

Բիոքսոն, Ցեֆտրիաքսոն-աստերիա, Լենդացին, Ցեֆազոլին, ռոցեֆին

ն/ե

1-2

1000-2000մգ օր

14-28գ

7օր
Հիմնականում որից մոտ 5 օրը արտահիվան-դանոցային պայմաններում

14)

Ամինոպենիցիլին + բետալակ-տամազայի ինհիբիտոր 325-625մգ

Ամինոպենիցիլին + բետալակ-տամազայի ինհիբիտոր

դեղահատեր

3

975-1875mg

6825/13125

7օր քիչ կիրառական

15)

Ցիպրոֆլոքսացին 500մգ

Ցիպրոֆլոքսացին 500մգ

դեղահատեր

2

500մգ 2 անգամ p/o

3000

3 օր (որոշ դեպքերում կարող է երկարաձգվել մինչև 7-10 օր)

16)

Լևոֆլոքսացին 750մգ

Լևոֆլոքսացին 750մգ

դեղահատեր

1

-

-

քիչ կիրառական

17)

Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ

Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ

փաթեթիկ

1

-

-

քիչ կիրառական

18)

Նիտրոֆու-րանտոին 50մգ

Նիտրոֆու-րանտոին 50մգ

դեղահատեր

1-3

-

-

քիչ կիրառական

19)

Պիվմեցիլինամ 400մգ

Պիվմեցիլինամ 400մգ

դեղահատեր

3

-

-

քիչ կիրառական

20)

Գենտամիցին լուծույթ ն/ե և ն/մ 40 մգ

Գենտամիցին լուծույթ ն/ե և ն/մ 40 մգ

սրվակ

-

-

-

քիչ կիրառական

21)

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 500մգ/2մլ Ամիկացին 15մգ/կգ

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 500մգ/2մլ

սրվակ

-

-

-

քիչ կիրառական

22)

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ

սրվակներ

3

-

-

քիչ կիրառական

23)

Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

սրվակներ

3

-

-

քիչ կիրառական

24)

Պլազմոմիցին 500մգ 15մգ/կգ

Պլազմոմիցին 500մգ

դեղահատեր

1

-

-

քիչ կիրառական

 8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,

3) հակամանրէային դեղի ընտրությունը կարող է փոխվել կախված հարուցիչների կայունությունից կամ վարակման տարածաշրջանում հայտնի անտիբիոտիկակայունության տվյալներից,

4) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ ցուցման անհրաժեշտ է կազմակերպել կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և դեղորայքային բուժումը կազմակերպել ըստ համապատասխան գործելակարգի:

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Միզային կաթետերի տեղադրում

1,2

-

2)

Էպիցիստոստոմիկ խողովակի տեղադրում

0․8

-

3)

Կախված վնասվածքի աստիճանից, տեսակից և հեմոդինամիկ կայունությունից ընտրվում է կոնսերվատիվ բուժում, որը իր մեջ ներառում է շարունակական հսկողություն, միզապարկի դրենավորում և հակաբիոտիկային պրոֆիլակտիկա։ Հիմնականում այս եղանակը ընտրվում է առանց բարդության էքստրապերիտոնեալ վնասվածքների կամ երբեմն առանց բարդության ինտրապերիտոնեալ վնասվածքների դեպքում օր՝․ միզապարկի ուռուցքի տրանսուրեթրալ ռեզեկցիայի ժամանակ առաջացած միզապարկի վնասվածք։ Մնացած դեպքերում ընտրվում է վիրաբուժական եղանակը՝ միզապարկի դեֆեկտի վերականգնում լուծվող թելերով։

1

-

4)

Երակային կաթետերի տեղադրում

2

-

 10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://d56bochluxqnz.cloudfront.net/documents/full-guideline/EAU-Guidelines-on-

Urological-Trauma-2024_2024-04-11-083052_vlwe.pdf

2. https://www.aast.org/resources-detail/injury-scoring-scale#blatter

3. https://shop.elsevier.com/books/campbell-walsh-urology/wein/978-1-4557-7567-5

4. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management_LR.pdf

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան