Գլխավոր տեղեկություն
Номер
N 33-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2025
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.03.2025
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.03.2025
Дата вступления в силу
30.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«12» մարտ 2025 թ.

N 33-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել ջերմային այրվածքներով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12.03.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» մարտ 2025 թվականի

N 33-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

T31.0

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 10% -ից պակաս տարածքի ընդգրկմամբ

2)

T31.1

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 10% -19% մարմնի մակերեսով

3)

T31.2

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 20%-29% մարմնի մակերեսով

4)

T31.3

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 30%-39% մարմնի մակերեսով

5)

T31.4

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 40%-49% մարմնի մակերեսով

6)

T31.5

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 50%-59% մարմնի մակերեսով

7)

T31.6

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 60%-69% մարմնի մակերեսով

8)

T31.7

 Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 70%-79% մարմնի մակերեսով

9)

T31.8

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 80%-89% մարմնի մակերեսով

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը

1.Հիպոթերմիա, ջրազրկում, այրվածքային շոկ:

2.Տարբերակում են այրվածքների հետևյալ աստիճանները`

1) I աստիճանի այրվածք` (մակերեսային

այրվածք` հիպերեմիա).

2) II աստիճանի այրվածք (մասնակի կամ միջանկյալ հաստության այրվածք` բշտիկներ, բուլլաներ, ցավ).

3) III աստիճանի այրվածք (խորը այրվածք` այրված մակերեսի գունատ հատակ).

4) IV աստիճանի այրվածք (ստորադաս հյուսվածքների խորը մեռուկ, մաշկի բոլոր շերտերի կորուստ):

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Այրվածքաբան, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ

8)

Գանգատներ

Ցավ, այրոց

9)

Անամնեզ

Ջերմային այրվածք տաք հեղուկներով (եռման ջուր, ձեթ, գոլորշի), բոցով (կրակի, պայթյունի հետևանքով), տաք պինդ առարկաներով (կոնտակտային այրվածքներ, օրինակ. վառարաններ, ջեռուցիչներ, արդուկներ):

Ճառագայթային այրվածք արևի ճառագայթներով, սարքավորումներից:

Քիմիական այրվածք թթվով, հիմքով այլ քիմիական նյութերով:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Հիպերեմիկ, այտուցված, գերցավազգայուն մաշկ, բժտիկներ, բուլլաներ, նեկրոզված մակերես

11)

Հոսպիտալացման ցուցում

1. Հոսպիտալացում վերակենդանացման բաժանմունք հետևյալ դեպքերում`

1) այրվածքային շոկ.

2) շոկագեն տարածքների (դեմք, դաստակ, սեռական օրգաններ, շեքի շրջան) II, III, IV աստիճանի այրվածքների դեպքում` 5% և ավելի տարածքի ընդգրկումով.

3) մարմնի մակերեսի 10% և ավելի տարածքի ընդգրկումով այրվածքներ` համակցված այլ վնասվածքների հետ (կոտրվածքներ, սալջարդ և այլն).

4) II, III, IV աստիճանի այրվածքների դեպքում` մարմնի մակերեսի 15% և ավելի տարածքի ընդգրկումով

5) քրոնիկական հիվանդություններ ունեցող պացիենտներ:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ներզատաբան

-

0,4

2)

Նյարդավիրաբույժ

-

0,2

3)

Ընդհանուր վիրաբույժ

-

0,3

4)

Կրծքային վիրաբույժ

-

0,1

5)

Ակնաբույժ

-

0,3

6)

Վնասվածքաբան

-

0,4

7)

Անոթային վիրաբույժ

-

0,3

8)

Քիթ-կոկորդ-ականջաբան

-

0,1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

0,5

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

0,5

1

3)

Առկա չէ

Մանրէաբանական քննություն

0,7

1

4)

Առկա չէ

ԹԹՀ (թթվահիմնային հավասարակշռություն) որոշում

0,8

1

5)

Առկա չէ

Ընդհանուր կոագուլոգրամմա

0,5

1

6)

Առկա չէ

Արյան շճաբանական հետազոտություն

0,5

1

Գործիքային հետազոտություններ

7)

Առկա չէ

Ռենտգենաբանական հետազոտություն

1

0,4

Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում

8)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա/Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

1

0,1

9)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

1

0,1

10)

Առկա չէ

Ուլտրաձայնային հետազոտություն

1

0,1

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամադր-ման հաճա-խակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Իբուպրոֆեն դեղակախույթ ներքին ընդունման 20մգ/մլ; 100մլ

Իբուպրոֆեն դեղակախույթ ներքին ընդունման 20մգ/մլ; 100մլ

պլաստիկե տարա և չափիչ ներարկիչ

300

30մգ/կգ

-

30

2)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում)100մգ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 100մգ

մոմիկներ ուղիղաղիքային

10

2

-

30

3)

Նատրիումի քլորիդ լուծույթ

կաթիլաներարկման 9մգ/մլ; 500մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 500մլ

պլաստիկե փաթեթ

60

6

-

30

4)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 100մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 100մլ

պլաստիկե փաթեթ

30

3

-

30

5)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման, 8,6մգ/մլ+0,3մգ/մլ
+0,33մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման, 8,6մգ/մլ+0,3մգ/մլ
+0,33մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

պլաստիկե փաթեթ

40

10

-

30

6)

Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ և 3000մլ

Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ և 3000մլ

պլաստիկե փաթեթ

60

4

-

30

7)

Անջուր գլյուկոզ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ պլաստիկե փաթեթ

Անջուր գլյուկոզ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ պլաստիկե փաթեթ

պլաստիկե փաթեթ

1

4

-

30

8)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, մագնեզիումի քլորիդ, նատրիումի ացետատ, նատրիումի գլյուկոնատ լուծույթ կաթիլաներարկման 5,26մգ/մլ+0,37մգ/մլ
+0,3մգ/

մլ+2,22մգ/մլ+5,02մգ/մլ; 100մլ, 200մլ, 500մլ, 1000մլ պլաստիկե փաթեթ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, մագնեզիումի քլորիդ, նատրիումի ացետատ, նատրիումի գլյուկոնատ լուծույթ կաթիլաներարկման 5,26մգ/մլ+0,37մգ/մլ
+0,3մգ/

մլ+2,22մգ/մլ+5,02մգ/մլ; 100մլ, 200մլ, 500մլ, 1000մլ պլաստիկե փաթեթ

պլաստիկե փաթեթ

10

2

-

30

9)

Ցեֆազոլին

Ցեֆազոլին

ֆլ

70%

3

60

30

Գենտամիցին

Գենտամիցին

 

70%

2

40

 

Ցեֆտրիաքսոն

Ցեֆտրիաքսոն

ֆլ

70%

2

40

 

Միքսիֆլոքսացին

Միքսիֆլոքսացին

փաթ

70%

1

20

 

Վանկոմիցին

Վանկոմիցին

 

70%

3

60

 

Տազոբակտամ/
պիպերացիլլին

Տազոբակտամ
/պիպերացիլլին

ֆլ

70%

4

80

 

Ամոքսիցիլլին/
կլավուլանաթթու

Ամոքսիցիլլին/
կլավուլանաթթու

հաբ

70%

3

90

 

Ֆլուկոնազոլ

Ֆլուկոնազոլ

հաբ

80%

1

15

 

10)

Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ; 100մլ

Մետրոնիդազոլլուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ; 100մլ

պլաստիկե փաթեթ

60

3

 

30

11)

Օմնոպոն 2%

Օմնոպոն 2%

սրվ

50%

1

-

 

Պրոմեդոլ 2%

Պրոմեդոլ 2%

սրվ

50%

1

-

 

Մորֆիի հիդրոքլորիդ 1%

Մորֆիի հիդրոքլորիդ 1%

սրվ

50%

1

-

 

Տրամադոլ 5%

Տրամադոլ 5%

սրվ

50%

1

-

 

Ֆենտանիլ

Ֆենտանիլ

սրվ

50%

1

-

 

12)

Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ

Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ

սրվակներ

40

2մգ/կգ

-

30

13)

Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մ

Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մ

սրվակներ

10

5 մ․մ․/կգ

-

10

14)

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մ, 200մգ/մլ

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մ, 200մգ/մլ

ապակե շշիկ

40

3

-

30

15)

Թարմ Սառեցված Պլազմա

Թարմ Սառեցված Պլազմա

փաթ

15

2

-

30

16)

Էրիթրոցիտար զանգվածի

Էրիթրոցիտար զանգվածի

փաթեթ

20

2

-

30

17)

Բորաթթվի 3% լ-թ

Բորաթթվի 3% լ-թ

մլ

100%

500

-

30

Ֆուրացիլլին 1։5000

Ֆուրացիլլին 1։5000

մլ

100%

300

-

30

Հեքսիլոկ

Հեքսիլոկ

մլ

100%

500

--

30

Բետադին

Բետադին

մլ

100%

200

-

30

Բետադինի քսուք

Բետադինի քսուք

տուբ

100%

2

-

30

Ֆուրացիլլին 0,3%

Ֆուրացիլլին 0,3%

տուբ

100%

2

-

30

Հիդրոկորտիզոն 1% քսուք

Հիդրոկորտիզոն 1% քսուք

տուբ

100%

2

-

30

Ցելեստոդերմ

Ցելեստոդերմ

տուբ

100%

2

-

30

Բացիտրացին

Բացիտրացին

տուբ

100%

2

-

30

Նեոմիցին

Նեոմիցին

տուբ

100%

2

-

30

Լևոմեկոլ

Լևոմեկոլ

տուբ

100%

2

-

30

18)

Օմեպրազոլ 20մգ

Օմեպրազոլ 20մգ

դեղապատիճներ

30

1

-

30

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրակապություն

1

1

2)

Փակեղահատում

0,4

0,6

3)

Նեկրէկտոմիա

0,9

1

4)

Աուտոդերմոպլաստիկա

0,9

1

5)

Պլաստիկ-ռեկոնստրուկտիվ վիրահատություն

0,5

0,7

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Resource Requirements in a Burn Mass Casualty Event by Wei Lun Wong (Burn Centre, Department of Plastic and Maxillofacial Surgery, Uppsala University Hospital, 75185 Uppsala, Sweden), Kristina Carlsson (Department of Plastic and Reconstructive Surgery, Middlemore Hospital, Otahuhu, Auckland 2025, New Zealand), Marie Lindblad, Olivia Sjökvist, Fredrik Huss (Department of Surgical Sciences, Plastic Surgery, Uppsala University, 75185 Uppsala, Sweden)/ Ռեսուրսների պահանջները այրվածքների զանգվածային զոհերի իրադարձության ժամանակ: Վեյ Լուն Վոնգի կողմից (Այրվածքների կենտրոն, Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք, Ուփսալայի համալսարանական հիվանդանոց, 75185 Ուփսալա, Շվեդիա), Քրիստինա Կարլսոն (Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության բաժանմունք, Միդլմոր հիվանդանոց, Օտահուհու, Օքլենդ, 2025, Նյու Զեբլադ, Նյու Յորք) Օլիվիա Սյոկվիստ, Ֆրեդրիկ Հուս (Վիրաբուժական գիտությունների բաժանմունք, պլաստիկ վիրաբուժություն, Ուփսալայի համալսարան, 75185 Ուփսալա, Շվեդիա)

2. Вихриев Б.С., Бурмистров В.М.- ОЖОГИ /Վիխրիեվ Բ․Ս․, Բուրմիստրով Վ․Մ - Այրվածքներ

3. Э.Я. ФИСТАЛ – КОМБУСТОЛОГИЯ/Է․Յա․ Ֆիստալ – Կոմբուստոլոգիա

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2025 թվական: