Գլխավոր տեղեկություն
Номер
N 37-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.04.2025
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
01.04.2025
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
01.04.2025
Дата вступления в силу
05.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«01» ապրիլի 2025 թ.

N 37-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1507-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1988 թվականի մարտի 25-ի N 78-Մ և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1507-Ն hրամանի՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Հաստատել «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգ»-ը՝ համաձայն հավելվածի։»,

2) հավելվածի՝

ա․ 1-ին կետում «(էքստեռն) փոխադրական քննություններ» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Էքստեռն փոխադրական քննություններ)» բառերը, իսկ «(այսուհետ` էքստեռն)» բառերը փոխարինել «(այսուհետ` էքստեռն ավարտական քննություններ)» բառերով, 1-ին կետում «կազմակերպաիրավական» բառը փոխարինել «կազմակերպական-իրավական» բառերով,

բ․ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Բոլոր հաստատությունների 1-3-րդ դասարանների սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ նախորդ (բացառությամբ 1-ին դասարանի) դասարանի տարեկան, ինչպես նաև տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից կիսամյակային ամփոփիչ բնութագրերի արդյունքների հիման վրա՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում Ա սյունակի բնութագրիչների առնվազն 90% և Բ սյունակի առավելագույնը 10% համամասնությամբ, կամ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից տրամադրված բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման եզրակացություն ունենալու դեպքում։»,

գ․ 4-րդ կետից հանել «՝ Չափորոշիչը չներդրված՝ 3-րդ,» բառերը, իսկ «2024-2025 ուսումնական տարվանից սկսած՝ Չափորոշիչը» բառերը փոխարինել «2024-2025 ուսումնական տարվանից սկսած՝ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը» բառերով,

դ․ 5-րդ կետում «հանդիսանալ» բառը փոխարինել «լինել» բառով։

ե․ 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8․Հաստատության երրորդ աստիճանում էքստեռն փոխադրական քննություններ կարող են կազմակերպվել միայն 10-րդ դասարանի այն սովորողների համար, որոնք մասնակցություն են ունեցել միջազգային օլիմպիադաներում (առարկայական, սպորտային), մրցաշարերում, առաջնություններում, մրցույթներում, փառատոններում։»,

զ․ 9-րդ կետի 1-ին ենթակետում «ուսուցիչ» բառից հետո լրացնել «(կրթական առաջին աստիճանում՝ դասվարը, եթե դասավանդող այլ ուսուցիչներ չկան)» բառերը, «առաջարկով» բառից հետո լրացնել «(1-3-րդ դասարանի սովորողները կարող են մասնակցել նաև ծնողի գրավոր դիմումի հիման վրա՝ ներկայացնելով սովորողի բացառիկ ընդունակությունների վերաբերյալ եզրակացություն)» բառերը, 2-րդ ենթակետից հանել «և 7-րդ» բառերը, «ապահովման դեպքում» բառերից հետո լրացնել «հաստատությունում կազմակերպվում են քննություններ, որոնց արդյունքներով» բառերով, 2-րդ ենթակետի վերջին «,» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով, 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել։

է․ 10-րդ կետում «` անկախ հաստատության ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, Երևան քաղաքում կենտրոնացված կարգով հանձնում է փոխադրական քննություններ» բառերը փոխարինել «հանձնում է էքստեռն փոխադրական քննություններ սույն կարգի 15-րդ կետով սահմանված տրամաբանությամբ» բառերով: 10-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերում՝ «Փոխադրական քննություններն» բառերը փոխարինել «Էքստեռն փոխադրական քննություններն» բառերով, 13-րդ կետում՝ «փոխադրական քննություններն» բառերից առաջ լրացնել «էքստեռն» բառը, 15-րդ կետի 3-րդ ենթակետում «Փոխադրական» բառը փոխարինել «Էքստեռն փոխադրական» բառերով, 16-րդ կետում «փոխադրական քննություններին» բառերից առաջ լրացնել «էքստեռն» բառը,

ը․ 10-րդ կետի 4-րդ ենթակետում «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Նախարարություն)» բառերը,

թ․ 14-րդ կետում «ՊՈԱԿ-ի» բառը փոխարինել «պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ)» բառերով,

ժ․ 16-րդ կետում «կրթության» բառը փոխարինել «հանրակրթության» բառով:

ի. 17-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

իա․ 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1 կետով.

«20.1. 2026 թվականից էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով:»:

իբ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«23. Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալի համար էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններն իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ձևավորվող հանձնաժողով(ներ)ը, որի անդամներից մեկին (յուրաքանչյուր ձևավորվող հանձնաժողովի համար) առաջադրում է Նախարարությունը:»,

իգ․ 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26․1-ին կետով․

«26․1․ էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կարող են կազմակերպվել նաև 1-ին և 3-րդ քննաշրջաններում՝ ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

 

4/1/2025

Ժ. ԱնդրեասՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2025 թվական: