ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«02» ապրիլի 2025 թ. |
N 38-Ն |
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ԱՐՀԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ), ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՆ՝ ԸՍՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել արհեստագործական կրթական ծրագիր իրականացնելու համար պահանջվող լաբորատորիաների, ուսումնաարտադրական տարածքների (արհեստանոցների), ուսումնական գույքի և սարքավորումների հագեցվածության չափաքանակներն՝ ըստ որակավորումների` համաձայն 1-39 հավելվածների:
2. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, կազմակերպատնտեսական ու ֆինանսաբյուջետային վարչություններին՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի մշակման ժամանակ նախատեսել ֆինանսական միջոցներ՝ արհեստագործական կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների հագեցվածության սահմանված չափաքանակների ապահովման նպատակով:
3. Հրամանի հավելվածով հաստատված չափաքանակները տարածվում են 2025 թվականի հուլիսի 1-ից հետո նոր լիցենզավորման հայտ ներկայացված ուսումնական հաստատությունների վրա, իսկ հրամանի 1-39 հավելվածներով հաստատված մասնագիտություններով արդեն իսկ լիցենզավորված պետական ուսումնական հաստատությունների դեպքում՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերում ներառվելուց և համապատասխան չափաքանակները ձեռք բերելուց հետո, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո:
4. Ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ գույքագրել և մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել սույն հրամանով հաստատված և տվյալ ուսումնական հաստատությունում իրականացվող, մասնագիտության և որակավորման համար սահմանված առկա կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների՝ սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության անվանացանկի և չափաքանակների վերաբերյալ տեղեկատվություն:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Նախարար՝
4/2/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2025 թվական: