Գլխավոր տեղեկություն
Номер
N 142-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2025
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
15.04.2025
Подписан
Շրջակա միջավայրի նախարար
Дата подписания
15.04.2025
Дата вступления в силу
19.04.2025

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«15» «ապրիլի» 2025 թվական

N 142-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 387-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 24-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի և ռեեստրի վարման գրքի ձևերը հաստատելու մասին» N 387-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախաբանում «Ղեկավարվելով» բառը փոխարինել «Հիմք ընդունելով «Թափոնների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.2» կետը և ղեկավարվելով» բառերով և կետադրական նշաններով,

2. Հրամանի N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1 ____________________________________________________________

(օբյեկտը շահագործող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

1.2 ____________________________________________________________

(չշահագործվող օբյեկտը տնօրինող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)»,

2) Հավելվածի 3-րդ կետը «վայրը» բառից հետո լրացնել «(հասցեն, օբյեկտը ներառող հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները՝ WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով)» բառերով և կետադրական նշաններով,

3) Հավելվածի վերջում «200» թիվը փոխարինել «20» թվով։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հ. Սիմիդյան 

4/15/2025


ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական: