Գլխավոր տեղեկություն
Номер
N 09-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (10.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2025
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
01.04.2025
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
01.04.2025
Дата вступления в силу
10.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«01» ապրիլի 2025 թ.

N 09-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 78-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի «ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 78-Ն հրամանի հավելվածի՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Այն շենքերի համար, որոնց վերաբերյալ բացակայում են հակահրդեհային նորմեր, ինչպես նաև 60 մ-ից ավելի բարձրությամբ սույն նորմերի 39-րդ կետի 1-ին ենթակետում նշված Գ1.3 գործառական հրդեհային վտանգավորության դասի շենքերի, 50 մ-ից ավելի բարձրությամբ գործառական հրդեհային վտանգավորության այլ դասերի շենքերի և մեկից ավելի թվով ստորգետնյա հարկերով շենքերի, ինչպես նաև առանձնահատուկ բարդության և յուրահատուկ կառուցվածքով շենքերի հակահրդեհային պաշտպանությունը անհրաժեշտ է իրականացնել միջազգային փորձի կիրառմամբ՝ համապատասխան գիտական, մասնագիտական ներուժ և գործունեության իրավունք ունեցող նախագծային կազմակերպության կողմից մշակված «Հատուկ տեխնիկական պայմանների» համաձայն, որը տվյալ շենքի, շինության, կառույցի հակահրդեհային պաշտպանության, անվտանգության նախագծային լուծումների և դրանց իրականացման առանձնահատկությունները սահմանող և սույն նորմերը լրացնող փաստաթուղթ է: Շենքի բարձրությունը, բացի հատուկ վերապահված դեպքերից, որոշվում է վերին հարկի դիրքի բարձրությամբ, հաշվի չառնելով վերին տեխնիկական հարկը, իսկ հարկի դիրքի բարձրությունը որոշվում է հրշեջ ավտոմեքենաների անցման մակերևույթի և արտաքին պատի լուսամուտի բացվող որմնանցքի ներքևի սահմանի նիշերի տարբերությամբ։»,

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. «Հատուկ տեխնիկական պայմանները» համաձայնեցվում են պատվիրատուի, ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ հրդեհային անվտանգության հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի հետ և հաստատվում են քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:»,

3) 9-րդ կետը լրացնել՝ նոր 11-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«11) առանձնահատուկ բարդության և յուրահատուկ կառուցվածքով շենքեր՝ շենքեր, որոնք ուրույն ճարտարապետական և կոնստրուկտիվ առանձնահատկություններով պայմանավորված ունեն ոչ ստանդարտ նախագծային լուծումներ ու հարաչափեր (բարձրություն, ծավալահատակագծային և կոնստրուկտիվ սխեմաներ և այլն),»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

01.04.2025

Ե. Վարդանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2025 թվական: