Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. Ն-0336-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.1991-04.01.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1991/12 Հոդ.248
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
25.06.1991
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
25.06.1991
Дата вступления в силу
25.06.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊԱՇՏՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի պաշտոն:

Պրեզիդենտի ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ անցկացնել մինչև1991 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սահմանադրական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների հետ համատեղ 20 օրվա ընթացքում մշակել և Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել պրեզիդենտական ընտրությունների վերաբերյալ անհրաժեշտ օրինագծերի փաթեթը և գործող սահմանադրության համապատասխան լրացումներն ու փոփոխությունները:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

25 հունիսի 1991 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն-0336-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, N Ն-0336-I
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան