ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՄՂՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ
Քննարկելով իրավապահ մարմինների «Ահաբեկչության դեմ հանրապետությունում տարվող պայքարի մասին» հաղորդումը,
նշելով, որ հանրապետության իրավապահ մարմիններն արդյունավետ համագործակցություն չեն իրականացրել ծանր հանցագործությունների դեմ տարվող պայքարում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` արդյունավետ համագործակցված միջոցառումներ իրականացնել ծանր հանցագործությունների դեմ պայքարն ուժեղացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության դատախազությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել ծանր հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող անհրաժեշտ օրենսդրական առաջարկություններ:
3. 1994 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում լսել իրավապահ մարմինների հաղորդումը ծանր հանցագործությունների դեմ մղվող պայքարի վիճակի մասին:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|