Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-081-2
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.04.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.05.12/9(107)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.04.2000
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
18.04.2000
Дата вступления в силу
18.04.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական օգնության և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին Կառավարություն
28.09.1999
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներ
2. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավոր
Ս. Ավետիսյան
16.03.2000
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ
3. «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավոր
Գ. Սահակյան
05.04.2000
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան


18 ապրիլի 2000 թվականի,
քաղ. Երևան
Ն-081-2