Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-524
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՍՍՀԳՍՏ 1988.11.15/21(929)
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
19.10.2004
Подписан
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Дата подписания
19.10.2004
Дата вступления в силу
19.10.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

19 հոկտեմբերի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության (վարկառու) և Միջազգային զարգացման ընկերակցության (վարկատու) միջև ստորագրվել է 2004 թ. հուլիսի 30-ին` սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի ֆինանսավորման նպատակով:

2. Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը (Ընկերակցություն), Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությանը համաձայնագրում նշված պայմաններով և ժամկետներում տրամադրում է տարբեր տարադրամներով երեք միլիոն վեց հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (3.600.000 ՓՀԻ) գումար: Ծրագրի նպատակն է բարելավել վարկառուի կարողությունները` աշխատանքի և հանրային զբաղվածության, կենսաթոշակների և սոցիալական աջակցության առավել արդյունավետ և կայուն համակարգ ձևավորելու համար: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2007 թ. հունիսի 30-ը:

3. Ծրագրի բաղադրատարրերն են` ընդհանուր աջակցությունը սոցիալական պաշտպանությանը, աշխատանքի և զբաղվածության բարելավումը, կենսաթոշակային համակարգի վարչարարության արդիականացումը, սոցիալական աջակցության բարելավումը, ծրագրի կառավարումը:

Ըստ համաձայնագրի` վարկի փակման օրը 2007 թ. դեկտեմբերի 31-ն է կամ Ընկերակցության կողմից սահմանվող ավելի ուշ ժամկետ:

4. Համաձայնագիրն ունի հինգ հավելված, որոնք վերաբերում են համապատասխանաբար` վարկի միջոցներից առհանմանը, Ծրագրի նկարագրությանը, գնումներին, իրականացման ծրագրին և հատուկ հաշվին:

Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում Ընկերակցության 1985 թ. հունվարի 1-ի «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները» (1999 թ. հոկտեմբերի 6-ի փոփոխություններով):

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ընկերակցությանը վճարել կատարման ենթակա վճար` Ընկերակցության կողմից սահմանվող տոկոսադրույքի չափով, որը չպետք է գերազանցի տարեկան մեկ տոկոսի կեսը (1%-ի 1/2-ը), ինչպես նաև սպասարկման վճար` տարեկան մեկ տոկոսի երեք քառորդի չափով (1%-ի 3/4-ը)` հաշվարկված վարկի հիմնական գումարից առհանված և չվճարված գումարներից:

Վարկի գումարը ենթակա է մարման կիսամյակային մուծումներով` սկսած 2014 թվականի նոյեմբերից մինչև 2044 թ. մայիսի 1-ը:

6. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ծրագիրն իրականացնել պատշաճ ջանասիրությամբ և արդյունավետությամբ` պահպանելով վարչական, ֆինանսական և տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան պահանջները և սեղմ ժամկետներում, եթե անհրաժեշտ է, տրամադրել միջոցներ, գրասենյակներ, ծառայություններ և այլ ռեսուրսներ, որոնք պահանջվում են Ծրագրի համար:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև վարել ֆինանսական կառավարման համակարգ, ներառյալ գրառումներն ու հաշիվները, և պատրաստել Ընկերակցության համար ընդունելի` հետևողականորեն կիրառելի ֆինանսական հաշվետվություններ, որոնք ճշգրտորեն կարտացոլեն Ծրագրի աշխատանքները, ռեսուրսները և ծախսերը, ինչպես նաև Ընկերակցությանը ներկայացնել Ընկերակցությանը բավարարող ձևով և բովանդակությամբ ֆինանսական մոնիտորինգի հաշվետվություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


19 հոկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-524