Գլխավոր տեղեկություն
Номер
N 502
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.1993-01.01.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.10.1993
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
04.10.1993
Дата вступления в силу
04.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 1993 թվականի N 502

 

քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի կողմից կենսաապահովման և բարձր վտանգավորության օբյեկտների պահպանության և պաշտպանության խնդիրների իրականացման նպատակով, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Կենսաապահովման և բարձր վտանգավորության օբյեկտների անվտանգության բարելավման միջոցառումների մասին» N 2 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի վարչության հետ համատեղ կնքել պայմանագրեր իրենց ենթակա կենսաապահովման և բարձր վտանգավորության օբյեկտների պահպանության և պաշտպանության համար անհրաժեշտ անձնակազմի թվաքանակի մասին, հաշվի առնելով հետևյալը`

հատուկ պահպանության եղանակի դեպքում` 5 միավոր.

զինվորական պահպանության եղանակի դեպքում` 9 միավոր:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ներքին զորքերն ապահովել անհրաժեշտ զինվորական տեխնիկայով, տեխզինվածությամբ, զինամթերքով և նյութատեխնիկական այլ միջոցներով, համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հայտ-պահանջագրի:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` վերանայել ներքին զորքերի կառուցվածքը և տրամադրել նրանց անհրաժեշտ ավտոտրանսպորտ, կապի և նյութատեխնիկական այլ միջոցներ:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ներքին զորքերի անձնակազմի տեղաբաշխման համար սարքավորել զինվորական ավանները, պահակատները, անցագրային բյուրոները, հսկիչ անցագրային կետերում և օբյեկտների պարագծով տեղադրել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հայտ-պահանջագրի:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հայտ-պահանջագրի հիման վրա ավելացնել ներքին զորքեր զորակոչվող զինակոչիկների քանակը:

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ