Գլխավոր տեղեկություն
Номер
N 71
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.11.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.11.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.11.1995
Дата вступления в силу
10.11.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
10 նոյեմբերի 1995 թ.

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 1995 թվականի N 71

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՃՅՈՒՂԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 21-ի «ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովման մասին» N 358 որոշման, Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման զարգացման շրջանակներում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումների գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման շրջանակներում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումների կարգի մասին կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թ.
նոյեմբերի 10-ի N 71 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՃՅՈՒՂԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման շրջանակներում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումների կարգի մասին կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի միջև ապրանքների մատակարարումների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման կարգը:

2. Սույն կանոնադրությունը գործում է ԱՊՀ անդամ այն պետությունների հետ հարաբերություններում, որոնք ընդունել և կիրարկման մեջ են դրել կոոպերացված ապրանքների մատակարարումների և մաքսային ձևակերպումների կարգի վերաբերյալ միասնական նորմատիվ ակտեր:

3. Արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման շրջանակներում ապրանքների մատակարարումներ նշանակում է` տեխնոլոգիապես փոխշաղկապված արտադրությունների և վերջնական արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ ճյուղային ու միջճյուղային նշանակության հումքի և նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի, կիսաֆաբրիկատների, համալրող արտադրատեսակների մատակարարումներ:

Ծառայությունների մատուցումներ նշանակում է` նախագծային, վերանորոգման և շինարարական աշխատանքներ, տեխնիկական սպասարկում և տեխնոլոգիական գործառնություններ:

Մաքսային կանոնակարգերի շրջանակներում ապրանքների մատակարարումներ նշանակում է` ԱՊՀ անդամ պետությունների մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան ապրանքների մատակարարումներ:

4. Սույն կանոնադրության գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության այն ձեռնարկությունների և կազմակերպությունների վրա, որոնք միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ կնքել են արտադրական կոոպերացիայի ու արտադրության մասնագիտացման վերաբերյալ համապատասխան պայմանագրեր:

5. Ռազմական տեխնիկայի և զենքի արտադրության համար նախատեսված հատուկ համալրող արտադրատեսակների, նյութերի, սարքավորումների և տեխնոլոգիաների, ինչպես նաև ոչ տարիֆային կարգավորման ենթակա այլ ապրանքատեսակների մատակարարումները, Հայաստանի Հանրապետության շահերի և միջազգային պարտավորությունների պահպանման նպատակով, իրականացվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան և սույն կանոնադրության գործողությունը չի տարածվում դրանց վրա:

6. Հայաստանի Հանրապետությունում միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի կնքման և իրականացման պարտականությունը դրվում է Հայաստանի Հանրապետության ճյուղային պետական կառավարման մարմինների վրա:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրերը կնքում են`

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունը` մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, մետաղագործության, թանկարժեք քարերի ու ալմաստների արտադրության, անտառային, փայտամշակման, թեթև և շինանյութերի արդյունաբերության հարցերով.

Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը` կապի համակարգի հարցերով.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը` տրանսպորտի համակարգի հարցերով.

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը` վառելիքաէներգետիկ համակարգի հարցերով.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը` գյուղատնտեսական մթերքների վերամշակման արդյունաբերության հարցերով:

Այն ձեռնարկությունները և կազմակերպությունները, որոնք ենթակա չեն նշված ճյուղային պետական կառավարման մարմիններին, արտադրության համապատասխան բնույթի (պրոֆիլի) հետ կապված կոոպերացիայի գծով առաջարկությունները ներկայացնում են այդ ճյուղային պետական կառավարման մարմիններին:

7. Միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրերը պետք է նախատեսեն արտադրության մասնագիտացումը պահպանած և ապրանքների թողարկման ու աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կոոպերացիային մասնակցող ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկերը, ապրանքների ու ծառայությունների կարևորագույն տեսակների կոոպերացված մատակարարումների անվանացանկերը և ծավալները:

Անհրաժեշտության դեպքում, կոոպերացված արտադրանքի անվանացանկում կարող են ընդգրկվել այլ ճյուղերի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ: Ընդ որում, անվանացանկերի մեջ դրանց ընդգրկման համար պատասխանատու է միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագիրը ստորագրած համապատասխան ճյուղային պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ռազմավարական նշանակություն ունեցող հանքահումքային ապրանքների, այդ թվում պատվիրատուի վերամշակման ուղարկված հումքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների միջև ազատ առևտրի կանոնակարգից դուրս ապրանքների անվանացանկերը սույն կանոնադրության 6-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

8. Սույն կանոնադրության 6-րդ կետում նշված ճյուղային պետական կառավարման մարմինները կնքված համաձայնագրերի պատճեններն ուղարկում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն:

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ճյուղային պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ`

ա) իրականացնում է միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրերի վերլուծություն.

բ) նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն` Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև արտադրական կոոպերացիայի կատարելագործման և զարգացման վերաբերյալ.

գ) համաձայնագրի կողմ հանդիսացող պետության համապատասխան ճյուղային պետական կառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է նորմատիվ ակտերի միասնականացման ուղղությամբ աշխատանք:

10. Կոոպերացված ապրանքների մատակարարումները կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ այլ պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի մեջ:

11. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման շրջանակներում թողարկված ապրանքների փոխադրումների ժամանակ մաքսային ձևակերպումները կատարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը կատարում է նշված ապրանքների մատակարարումների հաշվառում:

12. Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրերը կատարվում են պայմանագրերի կնքման միջոցով:

13. Պայմանագրերով նախատեսված ապրանքների ու ծառայությունների համար ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև հաշվարկները և վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կամ նրա կողմից լիազորված բանկը:

14. Արտադրական կոոպերացիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում մատակարարվող ապրանքները ենթակա չեն վերաարտահանման երրորդ պետություն, առանց այն պետության լիազորված մարմինների գրավոր համաձայնության, որի տարածքից իրականացվում են այդ ապրանքների մատակարարումներ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան