Գլխավոր տեղեկություն
Номер
N 103
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.05.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.08/34(700)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.04.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.1997
Дата вступления в силу
18.05.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 1997 թվականի N 103
քաղ. Երևան

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՆՐԱԾԱԽ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոռոգման ջրի 1997 թվականի հանրապետական միասնական մանրածախ սակագին` 1 խոր. մետր ջրի համար 5,95 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` 20-օրյա ժամկետում հաստատել համայնքներին մատակարարվող ոռոգման ջրի հանրապետական միասնական մեծածախ սակագինը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ջրատնտեսական համակարգերի ոռոգման ջրի 1996 թվականի հանրապետական միասնական սակագին սահմանելու մասին» N 152 որոշումը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան