Գլխավոր տեղեկություն
Номер
N 7
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.01.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.01.1999
Дата вступления в силу
11.01.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 1999 թվականի N 7
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 740 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման`

3-րդ կետը «հավելվածում» բառից հետո լրացնել «ինչպես նաև 5-րդ կետում» բառերով.

4-րդ կետում «փորձարկման նպատակով» բառերը փոխարինել «սույն որոշման 3-րդ կետում նշված ժամանակացույցի համաձայն» բառերով.

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են 1999 թվականի ընթացքում հաշվապահական հաշվառումը վարել և ֆինանսական հաշվետվությունները կազմել ու ներկայացնել սույն որոշման 3-րդ կետում նշված ժամանակացույցի համաձայն հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներով, հաշվային պլանով և ֆինանսական հաշվետվությունների ձևերով, պետք է դրա մասին գրավոր տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` պարտադիր նշելով այն ամսաթիվը, որից սկսվելու են նոր համակարգին անցման աշխատանքները:

Նշված կազմակերպությունները հաշվապահական հաշվառումը նոր համակարգով վարելիս կիրառում են նաև գործող այն իրավական ակտերը, որոնք չեն հակասում սույն կետում նշվածներին».

6-րդ կետի «ա» ենթակետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում» բառերով.

բ) որոշման N 1 հավելվածում`

«Առաջին փուլ` 1998 թվական» բաժնից հանել «ՀՀՀՀՍ 3 «Կազմակերպության ծախսումների և ծախսերի կազմը» տողը.

«Երկրորդ փուլ` 1999 թվական» բաժինը լրացնել նոր` «ՀՀՀՀՍ 3 «Կազմակերպության ծախսումների և ծախսերի կազմը» տողով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան