Գլխավոր տեղեկություն
Номер
N 68
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.02.22/5(71)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.02.1999
Дата вступления в силу
17.02.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 1999 թվականի N 68
քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ «ՍԱՆՄԱՔՐՈՒՄ» ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի ինն ամսվա ընթացքում Երևան քաղաքի Արաբկիրի, Կենտրոնի և Շենգավիթի թաղամասերում Երևանի «Սանմաքրում» վարձակալական-արտադրական կոոպերատիվ ձեռնարկության կողմից բնակչությանն անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Երևանի «Սանմաքրում» վարձակալական-արտադրական կոոպերատիվ ձեռնարկությանը հատկացնել 8,58 մլն դրամ` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի «ա) Նախորդ բյուջետային տարվա պարտքերի մարում» գումարների հաշվին:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան