Գլխավոր տեղեկություն
Номер
N 572
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.06.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.07.23/23(155) Հոդ.522
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.06.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.2001
Дата вступления в силу
28.06.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2001 թվականի N 572

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարներ ստացողների ճշգրտված ցուցակներին և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի 05 ենթախմբի «1. Վետերանների պատվովճարներ» ծրագրով նախատեսված տարեկան հատկացումների գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ծախսեր» հոդվածը) պակասեցնել 100000,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված հատկացումների գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում (06-05 և 14-06 աղյուսակներ) կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունիսի 28-ի N 572 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ (06-05 ԵՎ 14-06 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազար դրամ)

Խումբը

Ենթախումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ընդամենը

այդ թվում`

2-րդ
եռամսյակ

3-րդ
եռամսյակ

4-րդ
եռամսյակ

06 05 1. Վետերանների պատվովճարներ -100000.0 -40000.0 -30000.0 -30000.0
    ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ -100000.0 -40000.0 -30000.0 -30000.0
     այդ թվում`        
    - ընթացիկ ծախսեր -100000.0 -40000.0 -30000.0 -30000.0
14 06 11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 100000.0 40000.0 30000.0 30000.0
    ՀՀ կառավարություն 100000.0 40000.0 30000.0 30000.0
    այդ թվում`        
    - Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 100000.0 40000.0 30000.0 30000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան