Գլխավոր տեղեկություն
Номер
N 152
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.22/20(686) Հոդ.211
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.02.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2001
Дата вступления в силу
01.04.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2001 թվականի N 152
քաղ. Երևան

 

ՆՇԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՆՇԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն և դրա շրջանակներում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նշված արձանագրության նշանի պահպանության մերժման մասին 5(2)(a) հոդվածի համաձայն ծանուցման մեկ տարի ժամկետը փոխարինել 5(2)(b) հոդվածով նախատեսված 18 ամսով:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` սույն որոշման հիման վրա, սահմանված կարգով, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին ծանուցել մադրիդյան արձանագրության 5(2)(b) հոդվածով նախատեսված 18 ամիս ժամկետ սահմանելու մասին:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան