Գլխավոր տեղեկություն
Номер
N 1057-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.08.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.752
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2002
Дата вступления в силу
15.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1057-Ն

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կազմում գործող սփյուռքի հետ կապերի գործակալության:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 29
Երևան