Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (28.04.2005-по сей день)
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.27/24(396) Հոդ.489
Дата подписания
11.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2005
Дата вступления в силу
28.04.2005
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2005 թվականի N 406-Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «09. Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2005 թ. ապրիլի 11 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 406-Ն որոշման
|
2 0 0 5 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր` ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները |
2005 թվականի պետական պատվերի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ) |
պետական պատվերով նախատեսված աշխատանքների` |
|
նկարագիրը և փուլերը |
վերջնական արդյունքը |
1-ին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման պետական պատվեր |
Հայաստանի բնության հուշարձաններին վերաբերող նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն, նախնական տիպաբանական դասակարգում, դաշտային ուսումնասիրության երթուղիների և ժամանակացույցի մշակում |
Հայաստանի տարածքի բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման, քարտեզագրման, դաշտային ուսումնասիրության երթուղիներ ու ժամանակացույց |
|
|
|
Հայաստանի բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման, թվայնացված, թեմատիկ և սինթետիկ քարտեզների կազմման մասին տվյալների հավաքագրման համար դաշտային հետազոտական աշխատանքներ, բնության հուշարձանների թվայնացված, թեմատիկ և սինթետիկ քարտեզների կազմում |
բնության հուշարձանների թվայնացված քարտեզներ |
Հայաստանի բնության հուշարձանների անձնագրերի մշակում և ցանկի կազմում |
բնության հուշարձանների անձնագրեր և ցանկ |
Աշխատանքների ծավալը |
x |
1 (ամփոփ հաշվետվություն) |
x |
x |
x |
Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) |
x |
6150.0 |
x |
x |
x |
Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) |
x |
6150.0 |
2767.5 |
4612.5 |
6150.0 | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |