Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (16.06.2005-по сей день)
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.15/45(417) Հոդ.685
Дата подписания
25.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.06.2005
Дата вступления в силу
16.06.2005
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2005 թվականի N 612-Ն
ԼՔՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «03. Լքված հանքավայրերի պաշարների գույքագրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 612-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԼՔՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները |
2005 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ) |
Ծրագրով նախատեսված աշխատանքների` |
|
նկարագիրը և փուլերը |
վերջնական արդյունքը |
1-ին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ՀՀ Տավուշի մարզի լքված հանքավայրերի պաշարների գույքագրում |
1. Լքված հանքավայրերի տարածքների որոշում և դրանց ցանկի կազմում |
տնտեսական շրջանառությունից դուրս եկած տարածքների ցանկ |
|
|
|
2. Տեղերում երկրաբանամարկշեյդերական աշխատանքների իրականացման միջոցով հանքավայրերի մնացորդային պաշարների որոշում (գնահատում) |
օգտագործված պաշարների գնահատական լքված հանքավայրերի ճշտված տարածքներ ընդերքում առկա պաշարների գնահատական |
3. Շահագործման և (կամ) ռեկուլտիվացիայի ենթակա հանքավայրերի տարածքների որոշում կամ ճշտում |
շահագործման կամ ռեկուլտիվացիայի ենթակա ճշտված տարածքներ (հանքավայրեր) |
4. Հանքավայրերի կոնսերվացման վերաբերյալ առաջարկների մշակում |
հանքավայրերի կոնսերվացման վերաբերյալ առաջարկ |
Աշխատանքների ծավալը |
x |
«Վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթը ներկայացնող ամփոփ հաշվետություն |
x |
x |
x |
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
x |
3000.0 |
x |
x |
x |
Ընդհանուր արժեքը՝ ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
x |
3000.0 |
1350.0 |
2250.0 |
3000.0 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |