Գլխավոր տեղեկություն
Номер
N 96
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.11.1994-15.09.1995)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
02.11.1994
Дата подписания
02.11.1994
Дата вступления в силу
02.11.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.09.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 1994 թվականի N 96

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ. մայիսի 26-ի թիվ 37 և սեպտեմբերի 26-ի թիվ 78 որոշումներով նախատեսված տուգանքների գանձման ժամանակավոր կարգի մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ. մայիսի 26-ի թիվ 37 և սեպտեմբերի 26-ի թիվ 78 որոշումներով նախատեսված տուգանքների գանձման ժամանակավոր կարգը (կցվում է):

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության 1994
թվականի նոյեմբերի 2-ի N 96 որոշմամբ


  Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ. մայիսի 26-ի թիվ 37 և սեպտեմբերի 26-ի թիվ 78 որոշումներով նախատեսված տուգանքների գանձման

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ. մայիսի 26-ի թիվ 37 և սեպտեմբերի 26-ի թիվ 78 որոշումներով նախատեսված տուգանքները բանկերից գանձվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով, եթե գանձվող գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկերի կանոնադրական կապիտալի նվազագույն չափի 10 տոկոսը: Գերազանցման դեպքում տուգանքների գանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:

2. Սահմանված տուգանքների գանձումն իրականացվում է 3 բանկային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական վարչության կողմից` պահպանելով օրենսդրությամբ սահմանված վճարումների հերթականությունը` գանձված գումարները հաշվեգրելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եկամուտների հաշվին:

3. Տուգանվող բանկերի թղթակցային հաշիվներում գումարների բացակայության դեպքում յուրաքանչյուր ուշացված օրվա դիմաց գանձվում է տույժ` ելնելով գանձման պահին գործող վերաֆինանսավորման օրական տոկոսադրույքից: