Գլխավոր տեղեկություն
Номер
N 602-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.31/28.1 Հոդ.573
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2006
Дата вступления в силу
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 602-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 477 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 477 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության`

ա) 12-րդ կետի «է» ենթակետը`

«նախագահին» բառից հետո լրացնել «փոխնախագահին» բառով,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ՀՀ ԳԱԱ-ի նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի, նախագահության անդամի, բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոններում».

բ) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը «նախագահը» բառից հետո լրացնել «փոխնախագահը» բառով.

գ) 28-րդ կետը «փակ (գաղտնի) քվեարկությամբ» բառերից հետո լրացնել «ցուցակային կազմի մեջ ընդգրկված անդամների» բառերով.

դ) 29-րդ կետի «ե» ենթակետում և 31-րդ կետում «ակադեմիկոս-քարտուղար» բառերը փոխարինել «փոխնախագահ» բառով. 

ե) 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին կետով.

«33.1. ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահն ընտրվում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում` ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից` ՀՀ ԳԱԱ-ի նախագահի ներկայացմամբ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 13
Երևան