Գլխավոր տեղեկություն
Номер
N 488-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.10.02/24(233)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.08.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.08.2006
Дата вступления в силу
18.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 օգոստոսի 2006 թ.

N 488-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 604 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռուզաննա Մուրադյանի 2006 թվականի հուլիսի 28-ի միջնորդագիրը քաղաք Երևան, Բաղրամյան 68 հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 604) գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Ռուզաննա Մուրադյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 604 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Մուրադյանին հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. օգոստոսի 18
Երևան