Գլխավոր տեղեկություն
Номер
N 1097
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2001-29.08.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.925
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.11.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.11.2001
Дата вступления в силу
13.11.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2015

040.1097.13.11.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2001 թվականի N 1097
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` 10-օրյա ժամկետում հաստատել միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան