ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 300-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
1. Եվրահայկական խաղերին և «Հիշողության քարտեզ» ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին մասնակցելու, հայկական կազմակերպությունների, հայազգի կրթամշակութային, գործարար ոլորտի գործիչների, երիտասարդության և պաշտոնատար այլ անձանց հետ հանդիպելու, ինչպես նաև համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով`
1) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին և հայրենադարձների ինտեգրման վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Նելլի Ղուլյանին 2025 թվականի ապրիլի 14-21-ը ներառյալ գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Վառնա՝ ապրիլի 14-16-ը, Պլովդիվ՝ ապրիլի 16-17-ը, Սոֆիա՝ ապրիլի 17-21-ը).
2) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին (Բուլղարիայի Հանրապետությունից) և Գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին (Բուլղարիայի Հանրապետությունից) 2025 թվականի ապրիլի 21-29-ը ներառյալ գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա՝ ապրիլի 21-23-ը, Ալիկանտե՝ ապրիլի 23-25-ը) և Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ՝ ապրիլի 25-27-ը, ապրիլի 28-29-ը, Լաքսու՝ ապրիլի 27-ին և ապրիլի 28-ին, Նանսի՝ ապրիլի 27-28-ը)։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
