ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 240-Ա
ԱՐՍԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակներում ընդգրկված դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանին 2025 թվականի ապրիլի 18-19-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզեր։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
