47. Վ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՍԽՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հնագիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող իրերի արտահանումն արգելելու մասին
1930 թ. մարտի 2-ին
Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը ՎՈՐՈՇՈՒՄ Ե.
1. Արգելել հնագիտական և գեղարվեստական ունիկալ նշանակություն ունեցող իրերի արտահանումը ՀՍԽՀ սահմաններից:
2. Սահմանափակել այն հնագիտական և գեղարվեստական իրերի արտահանումը, վորոնք ունիկալ չլինելով, այնուամենայնիվ, ունեն խոշոր նշանակություն ՀՍԽՀ պատմական կուլտուրայի ուսումնասիրության համար:
3. Թույլ ե տրվում արտահանել այն հնագիտական և գեղարվեստական իրերը, վորոնք տարածված են բազմաթիվ որինակներով, ինչպես նաև նրանց պատճենները:
4. Մատնանշված իրերը զննելու և գնահատելու համար Լուսժողկոմատին կից կազմվում ե հատուկ հանձնաժողով, բաղկացած Հնությունների Պահպանության Կոմիտեյի պետական թանգարանների և շահագրգռված գիտական հիմնարկների ներկայացուցիչներից:
Առանց այդ հանձնաժողովի թույլտվության արգելվում ե այս վորոշման մեջ մատնանշված իրերի արտահանությունը Հանրապետության սահմաններից:
5. Այս վորոշումը խախտողները յենթարկվում են քրեական պատասխանատվության:
ժոՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ` |
Ս. ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
ժոՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ` |
Ի. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
ժոՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱրտուղար` |
Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆ |
Յերեվան.
Հրապարակված ե «Խորհրդ. Հայաստ.» 1930 թ. մարտի 21-ին, N 66.
