ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 486-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված` «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» N 4371-ARM վարկային համաձայնագիրը և Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված՝ «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի» (այսուհետ՝ ծրագիր) համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը հայերեն և անգլերեն` համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ Երևանի քաղաքապետին էլեկտրոնային տարբերակով հարցում ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով տրամադրել կամ հասանելի դարձնել ծրագրի ներքո հողի օտարման և տարաբնակեցման շրջանակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը, մասնավորապես`
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությունների մասով` ազդեցության ենթակա և անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստառու տնային տնտեսությունների մասին.
2) Կադաստրի կոմիտեի իրավասությունների մասով`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1357-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տարածքի (այսուհետ՝ տարածք) կադաստրային քարտեզը,
բ. տարածքում ընդգրկված գույքերի սեփականատերերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների, գրանցված սահմանափակումների, ինչպես նաև տարածքում հաշվառված ինքնակամ կառույցների մասին.
3) Պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների մասով`
ա. տարածքում առկա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության բոլոր տեսակների մասով նախորդող չորս տարիներին ներկայացված ամսական, եռամսյակային և տարեկան հաշվարկներում/ հաշվետվություններում արտացոլված՝ իրացման շրջանառության, հաշվարկված հարկերի, հարկվող շահույթի և վճարման ենթակա հարկի գումարի տարբերության, աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվության մասով,
բ. տարածքում ընդգրկված գույքերի՝ ֆիզիկական անձ հանդիսացող սեփականատերերի կամ նրանց հարկային գործակալների կողմից նախորդող չորս տարիներին հաշվարկված սոցիալական վճարումների մասին` ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ համագործակցելով Երևանի քաղաքապետի հետ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
28.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2025 թվական:
