ՈՒՂՂՈՒՄ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 06-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի N 18-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 14-Ն հրամանում տեղի է ունեցել վրիպակ, մասնավորապես հրամանի 1-ին կետի 10-րդ ենթակետում:
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը խնդրում եմ կատարել ուղղում և հրամանի 1-ին կետի 10-րդ ենթակետում`
« «Տալիս եմ համաձայնությունս մշակելու ներկայացված իմ երեխայի անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության նորմերին համապատասխան, որի համար ստորագրում եմ
__________________________________________________________
(երեխայի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը) » »
բառերը փոխարինել`
« «Տալիս եմ համաձայնությունս մշակելու իմ ներկայացված անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության նորմերին համապատասխան, որի համար
ստորագրում եմ ____________________________________________
(երեխայի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը) » »
բառերով:
ՀՀ առողջապահության նախարարություն
17.03.2025
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2025 թվական:
