ՈՒՂՂՈՒՄ
Տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի N 60-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 62-Ն հրապարակված հրամանում առկա է տեխնիկական վրիպակ՝ չի դրվել չակերտ կետադրական նշանը:
Վերոնշյալից ելնելով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետը, ինչպես նաև առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 180-Ն հրամանով հաստատված 1-ին հավելվածի 2-րդ գլխի 5-րդ կետով՝ խնդրում եմ հրամանի 1-ին կետի՝ 2-րդ ենթակետի «միջոցով» և 3-րդ ենթակետի «միավոր» բառերից հետո լրացնել « »:» կետադրական նշանը:
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի
նախարարություն
22.08.2025
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2025 թվական:
