ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 499
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.09.97 N 386)
Ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի պահանջներով, ելնելով առանձին ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
(նախաբանը փոփ. 17.09.97 N 386)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների այն դուստր ձեռնարկությունների ցանկը (կցվում է), որոնց թույլատրվում է շահութահարկը 1995 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել և համապատասխան հաշվարկներն ու հաշվետվությունները ներկայացնել կենտրոնացված կարգով:
2. (կետն ուժը կորցրել է 17.09.97 N 386)
3. Սահմանել, որ մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը շահութահարկի գծով վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով իրականացնող և սույն որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների դուստր ձեռնարկությունները 1995 թվականի հուլիսի 1-ից վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե իրականացնում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով` ինքնուրույնաբար:
(3-րդ կետը փոփ. 17.09.97 N 386)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) անհրաժեշտության դեպքում մինչև 1996 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված ցանկերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ.
բ) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ 10-օրյա ժամկետում մշակել և հաստատել շահութահարկի և ավելացված արժեքի հարկի վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով իրականացնող ձեռնարկությունների կողմից հաշվարկների և հաշվետվությունների ներկայացման կարգի մասին հրահանգ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1995 թ.հուլիսի 6-ի N 499 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐԵԼ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «ՀՀ երկաթուղի» ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`
|
«Գյումրիի լոկոմոտիվային դեպո» ԴՁ «Երևանի արդյունաբերական երկաթուղի» ԴՁ |
|
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`
բոլոր միջշրջանային ջրմուղ-կոյուղու վարչությունների դուստր ձեռնարկությունները
3. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ջրմուղ-կոյուղու տնտեսության ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`
բոլոր շրջանային դուստր ձեռնարկությունները
«Աերացիա» կայան
գլխամասային կառուցվածքների և ջրատարների ձեռնարկություն
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`
բոլոր քաղաքային և շրջանային ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկությունները
«Ջուր» արտադրական դուստր ձեռնարկություն
Սիսիանի շրջանի ջրհան կայանների միջշրջանային արտադրական ձեռնարկություն
Արաքսի ջրհան կայանների միջշրջանային արտադրական ձեռնարկություն
«Դրենաժ» արտադրական ձեռնարկություն
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Երուղևորտրանս» ՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`
բոլոր ավտոբուսային ձեռնարկությունները
6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Հայոսկի» ՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`
Սոթքի ոսկու հանք
Մեղրաձորի ոսկու հանք
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա
7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայէներգոարդ» ՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`
| «Վանաձորի ՋԷԿ» ԴՁ Ջերմային ցանցերի ԴՁ «Հայէներգոկարգավորում» ԴՁ «Հայէներգոկապ» ԴՁ Հարավային էլեկտրացանցերի ԴՁ Հյուսիսային էլեկտրացանցերի ԴՁ Կենտրոնական էլեկտրացանցերի ԴՁ Արևմտյան էլեկտրացանցերի ԴՁ Արևելյան էլեկտրացանցերի ԴՁ Զանգեզուրի էլեկտրացանցերի ԴՁ |
|
8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայգազարդ» ՊԿ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`
|
Երևանի գազիֆիկացման և գազամատակարարման ԴՁ 9. Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ձեռնարկության միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ձեռնարկության` Շենգավիթի դուստր ձեռնարկություն Սպանդարյանի դուստր ձեռնարկություն Էրեբունու դուստր ձեռնարկություն Արաբկիրի դուստր ձեռնարկություն Մյասնիկյանի դուստր ձեռնարկություն Շահումյանի դուստր ձեռնարկություն Խորհրդային դուստր ձեռնարկություն Մաշտոցի դուստր ձեռնարկություն (ցանկը փոփ., լրաց. 25.04.96 N 122) |
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐԵԼ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ
(ցանկն ուժը կորցրել է 17.09.97 N 386)