ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2012 թվականի N 1003-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 7-րդ համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 15-16–ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության կազմում ընդգրկել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Բադալյանին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ.հոկտեմբերի 15-ի N 1003-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-16–Ը ԱՇԳԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար (պատվիրակության ղեկավար) |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Ս. Սահակյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Մ. Կորխմազյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Մ. Գրիգորյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության ծրագրերի և պլանավորման բաժնի պետ |
Հ. Մաթևոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ) |
Շ. Շահինյան |
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ) |
Ա. Մազմանյան |
- Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր (համաձայնությամբ) |
Ա. Գրիգորյան |
- Հայաստանի ճարտարագիտական համալսարանի գիտական և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր (համաձայնությամբ) |
Գ. Մարկոսյան |
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ) |
Ռ. Սադոյան |
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բնապահպանության ամբիոնի դոցենտ, բնապահպան (համաձայնությամբ) |
Ա. Մուրադյան |
- «Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Վ. Դևրիկյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Գաբրիելյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնի դոցենտ, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի բաժնի վարիչ («Համագործակցության աստղեր» մրցանակաբաշխության թեկնածու) (համաձայնությամբ) |
Հ. Սիմոնյան |
- Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ծատուրյան |
- Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Կպրյան |
- «Արմենիա Թրավել» ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Ի. Աբրոյան |
- ՀՀ Նախագահին կից հասարակական խորհրդի` մշակույթի, կրթության, գիտության հարցերով ենթահանձնաժողովի անդամ, «Республика Армения» թերթի թղթակից (համաձայնությամբ) |
Դ. Սահակյանց |
- «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի» տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան |
- Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռեժիսոր (համաձայնությամբ) |
Հ. Ղազանչյան |
- Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (համաձայնությամբ) |
Տ. Գևորգյան |
- Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության անդամ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մենեջեր (համաձայնությամբ) |
Կ. Պողոսյան |
- «Կենտրոն» հեռուստաընկերության սպորտային մեկնաբան («Համագործակցության աստղեր» մրցանակաբաշխության թեկնածու) (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |