ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2014 թվականի N 187-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի նոյեմբերի 24-ի N ՀՆԱ-12 հանձնարարականի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի 6-րդ կետի պահանջները կատարելու նպատակով`
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում զորակոչի կազմակերպման և անցկացման ռազմավարական վերանայման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառումը |
Միջոցառման իրականացման ապահովումը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Օրենքով հստակ սահմանել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների կողմից հանրային ծառայության մեջ ներգրավվելու սահմանափակումները: |
Միջոցառումը նախատեսել «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծում: |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2014 թ. |
2. |
Օրենքով հստակեցնել ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետումներ տալու չափորոշիչները և պայմանները: |
Միջոցառումը նախատեսել «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծում: |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2014 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
3. |
Օրենքով հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության փոխարեն պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանները և կարգը: |
Միջոցառումը նախատեսել «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծում: |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2014 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
4. |
Օրենքով հնարավորության ընձեռում` ՀՀ քաղաքացի չհամարվող` ծագումով հայ անձանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար` հստակեցնելով դրա պայմանները և կարգը |
Միջոցառումը նախատեսել «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծում: |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ սփյուռքի նախարարություն |
2014 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
5. |
Միջոցառումների պլանի կազմում ` ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը խթանելու և նախազորակոչային պատրաստության դասընթացների ու պարապմունքների արդյունավետությունը բարձրացնելու համար |
Միջոցառումն իրականացնել իրավասու պետական մարմինների ղեկավարների համատեղ հրամաններով: |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
մինչև |
6. |
Միջոցառումների պլանի կազմում ` զանգվածային լրատվության միջոցներով ու համացանցով ՀՀ տարածքում և սփյուռքում՝ ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության վերաբերյալ լայնածավալ քարոզչական աշխատանքներ իրականացնելու համար |
Միջոցառումն իրականացնել իրավասու պետական մարմինների ղեկավարների համատեղ հրամաններով: |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն |
մինչև |
7. |
Զինվորական ծառայության ընթացքում այնպիսի մասնագիտական ուսուցման ապահովում, որի արդյունքում ձեռք բերված գիտելիքները և հմտությունները զինծառայողը կարողանա օգտագործել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո` աշխատանքային հարաբերություններում ինտեգրվելու համար |
Միջոցառումն իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` համապատասխան ուսուցման կազմակերպման միջոցով: |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2014 թ. |
8. |
Ծառայության ժամկետի ավարտից հետո ակտիվ պահեստազորում ընդգրկված, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած, ծառայության ընթացքում պարգևատրված քաղաքացիների համար ուսումը շարունակելու, աշխատանքի տեղավորվելու, կոմունալ վճարումների, ինչպես նաև այլ արտոնությունների սահմանում |
Միջոցառումն իրականացնել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու միջոցով: |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2015 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի |
Վ. Գաբրիելյան |