ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՌՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, որոշում եմ.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է Միջազգային արժութային հիմնադրամի փոխառման հատուկ իրավունքների գերատեսչության մասնակցի պարտավորությունները: Հայաստանի Հանրապետությունը արել է բոլոր անհրաժեշտ քայլերը այդ պարտավորությունների կատարումը հնարավոր դարձնելու համար:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
1 մայիսի 1992 թ. ՆՀ-94 |