«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 50214058
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ
21 հոկտեմբերի 2013 թ. |
N 116-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 87-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2011թ. դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 87-Ն որոշման հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել 6.1 և 6.2 նոր կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Մրցույթ անցկացնելու մասին որոշումը մարզպետն ընդունում է տնօրենի թափուր պաշտոնն առաջանալու պահից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
6.2. Մինչև սույն կարգին համապատասխան մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը տնօրենի թափուր պաշտոնը ժամանակավորապես կարող է զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մարզպետ՝ |
Ա. Գրիգորյան |