ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 166-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև «ԱՊՀ և համագործակցության նոր ձևաչափերը» խորագրով ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2014 թվականի մարտի 13-15-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի), ինչպես նաև Ս. Ավետիսյանի և Մ. Ապրեսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 6 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 6-ի N 166-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (պատվիրակության ղեկավար, 2014 թ. մարտի 13-15-ը) |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մարտի 13-14-ը) |
Ս. Ամիրբեկյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական |
Մ. Ապրեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ (2014 թ. մարտի 13-14-ը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |