ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2014 թվականի N 326-Ա
Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ՄԱԿ-ի Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) 5-րդ աշխատանքային խմբի 45-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի` 2014 թվականի ապրիլի 21-25-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 18 Երևան |