ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1994 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի համաձայն, որոշում եմ.
1. 1994 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել արական սեռի այն քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության գարնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած տարկետման իրավունքը:
2. 1994 թվականի հունիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերից պահեստ արձակել սահմանված ժամկետը ծառայած զինծառայողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ գարնանային զորակոչը կազմակերպելու և անցկացնելու, այդ թվում` ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու համար այլ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիների համապատասխան զինկոմիսարիատներ ներկայանալն ապահովելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
20 ապրիլի 1994 թ. ՆՀ-286 |
![loading...](/static/img/loader.gif)