Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2013 թվականի |
թիվ 8/7 |
քաղ. Մոսկվա |
Ապրանքները, արտաքին տնտեսական գործառնությունները ԵՎ անձանց ռիսկի խմբերին դասելու տիպային չափանիշների ցանկը ԵՎ դրա կիրառման կարգը հաստատելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`
1. Հաստատել ապրանքները, արտաքին տնտեսական գործառնությունները և անձանց ռիսկի խմբերին դասելու տիպային չափանիշների ցանկը (հավելված թիվ 1):
2. Հաստատել ապրանքները, արտաքին տնտեսական գործառնությունները և անձանց ռիսկի խմբերին դասելու տիպային չափանիշների կիրառման կարգը (հավելված թիվ 2):
3. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՌԿևՕՀ, Բ. Վ. Շկուրկին), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Վ.Ն. Օռլովսկի) և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՌՎՎՎ, Ա. Մ. Կոլբայ)՝ ապրանքները, արտաքին տնտեսական գործառնությունները և անձանց ռիսկի խմբերին դասելու տիպային չափանիշների ցանկը և դրա կիրառման կարգն օգտագործել՝ ռիսկերի կառավարման համակարգը կիրարկելիս:
4. Ռուսաստանի ԴՄԾ-ին, Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՎԿ–ին՝ ապրանքները, արտաքին տնտեսական գործառնությունները և անձանց ռիսկի խմբերին դասելու տիպային չափանիշների ցանկն օգտագործել որպես սահմանափակ տարածման տեղեկատվություն:
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Մ. Տ. Յեսենբաև | |
Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի նախագահի տեղակալ, Միավորված կոլեգիայի անդամ |
Ս. Վ. Բորիսյուկ |
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: