ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2016 թվականի N 306-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպայի խորհրդի կրթության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, 2016 թվականի ապրիլի 10-12-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
Լևոն Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Մհեր Մելիք-Բախշյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Նավոյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. ապրիլի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. ապրիլի 19-ի N 306-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-12-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Լևոն Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար) |
Մհեր Մելիք-Բախշյան |
- «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ուսումնական գործընթացների հարցերի գծով պրոռեկտոր (համաձայնությամբ) |
Արայիկ Նավոյան |
- «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |