ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2016 թվականի N 506-Ա
ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին 2016 թվականի հունիսի 21-23-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա)` Վիշեգրադյան խմբի և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության վերաբերյալ աշխատանքային սեմինարին մասնակցելու և Չեխիայի Հանրապետության երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի հետ աշխատանքային հանդիպում ունենալու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Քարամյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Քարամյանի՝ Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 15 Երևան |