ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10 նոյեմբերի 2016 թ. |
N 2 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 35-րդ, 36-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 6-ի թիվ 291-Ն որոշման պահանջները, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել անձանց կյանքին, առողջությանը, ինչպես նաև այլոց իրավունքներին և ազատություններին, ՀՀ ԱԻՆ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովը որոշում է.
Կասեցնել «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքների իրականացման գործողությունը՝ երկու ամիս ժամանակով։
Հանձնաժողովի նախագահ` Քարտուղար` Անդամներ` |
Հ. Մխիթարյան Է. Մարդանյան Խ. Բաբայան Մ. Հակոբյան Ա. Դալլաքյան |