ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ԴՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՁԵՎԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՄԱՆ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՎ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Հաստատել 2004 թվականի դեկտեմբերի 3-ին Աթենքում ստորագրված «Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության և հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը (Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ Հայաստանի Հանրապետության առարկությունով՝ համաձայն հավելվածի):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2007 թ. դեկտեմբերի 4 Երևան ՆՀ-283-Ն |
Հավելված ՀՀ Նախագահի 2007թ. դեկտեմբերի 4-ի ՆՀ-283-Ն հրամանագրի |
Հայաստանի Հանրապետության առարկությունը
2004 թվականի դեկտեմբերի 3-ին Աթենքում ստորագրված «Սեվծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջեվ հանցավորության եվ հատկապես դրա կազմակերպված ձեվերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ լրացուցիչ արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ
Հայաստանի Հանրապետությունն առարկում է 2004 թվականի դեկտեմբերի 3-ին Աթենքում ստորագրված «Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության և հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ լրացուցիչ արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ:
Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահումը, լինելով ընդհանուր բնույթի և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ, անհնարին է դարձնում լրացուցիչ արձանագրության՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կիրառումը, այլև նման բովանդակությամբ վերապահումն անհնար է դարձնում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համագործակցությունը ՍԾՏՀ մասնակից պետությունների միջև վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագրի նպատակն է ՍԾՏՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև միջազգայնորեն ճանաչված համաձայնագրերին, ինչպես նաև դրանց առնչվող կանոններին և ստանդարտներին համապատասխան հանցավորության, մասնավորապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարին առնչվող հիմնախնդիրների ներդաշնակեցման ուղղությամբ տարածաշրջանում համագործակցության ընդլայնումը, որն արդեն իսկ խախտվում է Ադրբեջանի կողմից նման բովանդակությամբ կատարված վերապահմամբ:
Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից լրացուցիչ արձանագրության վերաբերյալ կատարված վերապահումը հակասում է համաձայնագրի առարկային և նպատակին, որն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:
Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահումը չի համապատասխանում 1969 թվականի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) կողմից վերապահմանը ներկայացվող պահանջներին, հետևաբար և հակասում է Կոնվենցիայի դրույթներին: Մասնավորապես, Կոնվենցիայի համաձայն՝ վերապահմամբ պետությունը ցանկանում է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշակի դրույթների իրավական ուժը՝ դրանք իր նկատմամբ կիրառելիս: Սակայն, Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես արդեն երևում է վերապահման տեքստից, չի նշում որևէ որոշակի դրույթ, որի գործողությունը վերջինս ցանկանում է բացառել կամ փոփոխել դրա իրավական ուժը, ուստի արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի Հանրապետությունը, կատարելով նման վերապահում, խախտում է Կոնվենցիայի դրույթները:
Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է համաձայնագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերոհիշյալ հանգամանքների վրա և առաջարկում է համաձայնագրի ավանդապահին՝ հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը վերանայել իր վերապահումը՝ կատարված «Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության և հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ լրացուցիչ արձանագրության վերաբերյալ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար՝ |
Ա. Գևորգյան |