ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2016 թվականի |
թիվ 9 |
քաղ. Աստանա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ»
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետին և 12-րդ հոդվածի 2-րդ կետի 22-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտի լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդ՝ որպես Եվրասիական տնտեսական միության օժանդակ մարմին:
2. Հաստատել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտի լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին» կից ներկայացվող հիմնադրույթը։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: