ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2018 թվականի N 939-Ա
ԲՈՐԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝
1. Ստեղծել հանձնաժողով Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Բորիս Գևորգյանի մահվան կապակցությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 11 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 11-ի N 939-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲՈՐԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Լ. Մակունց |
- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Կ. Բրուտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Փամբուխչյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Կիրակոսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Կարապետյան |
- «Հայաստանի ազգային պարարվեստի միություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ (համաձայնությամբ) |
Ա. Գևորգյան |
- «Հայկ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ) |
Կ. Գևորգյան |
- Բ. Գևորգյանի որդի (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |